Մարկ Տվեն

Մարկ Տվեն — Հետաքրքիր մտքեր ԵՎ դրվագներ կյանքից

Մարկ Տվեն (Սեմուել Լենգհորն Քլեմենս) — ամերիկացի գրող, լրագրող, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր դասականներից մեկը։ Ստեղծագործել է հումորի, սատիրայի, փիլիսոփայական ֆանտաստիկայի, հրապարակախոսության և այլ բնագավառներում՝ հանդես գալով մարդասիրական և ժողովրդավարական դիրքորոշումներով:

Ծնվել է 1835 թ. Նոյեմբերի 30-ին Ֆլորիդա փոքրիկ քաղաքում: Նա Ջոն և Ջեյն Քլեմենսների ողջ մնացած չորս երեխաներից երրորդն էր: Երբ Սեմը դեռ երեխա էր, ընտանիքը լավ կյանքի որոնումներով տեղափոխվում է Հաննիբալ քաղաք: Հենց այդ քաղաքն ու դրա բնակիչներն են նկարագրված Մարկ Տվենի հայտնի ստեղծագործություններում, հատկապես «Թոմ Սոյերի արկածները» գրքում (1876):

Քլեմենսի հայրը մահացել է 1847 թ.՝ թոքաբորբից, թողնելով շատ պարտքեր: Հոր մահից հետո ստիպված թողել է ուսումը և աշխատել: Եղել է լոցմանի օգնական, ոսկեխույզ: Տեղական թերթերում աշխատելով որպես գրաշար և լրագրող՝ լույս է ընծայել առաջին գրական գործերը: Հանդես է եկել սեփական ասմունքով, հովանավորել գյուտարարներին և ինքն էլ գյուտեր է արել:

Հետաքրքիր դրվագներ Մարկ Տվենի կյանքից

***

Մի օր Մարկ Տվենը ժամանեց մի փոքրիկ քաղաք և որոշեց մինչև դասախոսություն կարդալը գնալ սափրվողի մոտ.
-Ձեզ դու՞ր է գալիս մեր քաղաքը, — հարցրեց սափրողը:
-Այո,  հրաշալի վայր է,- պատասխանեց Մարկ Տվենը:
-Դուք գալու համար լավ ժամանակ եք ընտրել,- շարունակեց սափրողը,- Մարկ Տվենը այսօր երեկոյան դասախոսություն է կարդալու: Դուք գալու՞ եք:
-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց գրողը:
-Կարողացե՞լ եք տոմս ճարել:
-Դեռ ոչ:
-Բայց բոլոր տոմսերը վաճառված են: Դուք ստիպված կանգնելու եք:
-Ինչպիսի դժբախտություն,- հառաչեց Մարկ Տվենը,- ես միշտ ստիպված եմ կանգնել, երբ այդ մարդը դասախոսություն է կարդում:

***

Մարկ Տվենը հայտնի էր իր ցրվածությամբ: Մի անգամ, երբ նա գնացքով ինչ-որ տեղ էր գնում, նրան մոտեցավ հսկիչը: Տվենը սկսեց արագ փնտրել տոմսը, բայց ապարդյուն: Ի վերջո հսկիչը, որ ճանաչում էր Տվենին, ասաց, որ գրողը տոմսը կարող է ներկայացնել հետո, երբ ինքը կվերադառնա, իսկ եթե չգտնի էլ, հոգ չէ: Սակայն Տվենը, որ շարունակում էր փնտրել այն, սրդողած պատասխանեց, որ ինքն անպատճառ պիտի գտնի տոմսը, այլապես չի իմանա, թե ուր է գնում:

***

Մի անգամ Մարկ Տվենը գնացքով ճամփորդում էր Ֆրանսիայում: Նա գնում էր Փարիզի մոտ գտնվող մի փոքր քաղաք: Շատ ուշ էր: Նա շատ հոգնած էր և ցանկանում էր քնել: Նա տոմսավաճառին խնդրեց իրեն արթնացնել երբ հասնեն այդ քաղաք և գնաց քնելու:
Վաղ առավոտյան երբ նա արթնացավ, գնացքը արդեն Փարիզում էր:
Մարկ Տվենը շատ էր բարկացել: Նա գնաց տոմսավաճառի մոտ և բղավեց.
-Ես քեզ խնդրել էի ինձ արթնացնել: Ինչու՞ չես արթնացրել: Ես շատ զայրացած եմ քեզ վրա:
Տոմսավաճառը մի պահ նրան նայեց և ասաց.
-Դուք հնարավոր է շատ բարկացած լինեք, բայց ոչ այնքան շատ, որքան այն ամերիկացին ու ես գնացքից իջեցրի ձեր փոխարեն

Մարկ Տվենի մտքերից

  • Ծանոթ ճշմարտությունը տհաճ է:
  • Երբ չգիտես, թե ինչ ասես, ասա ճիշտը:
  • Մի խաբիր և ստիպված չես լինի ասածներդ հիշել:
  • Բարությունը դա այն է ինչը լսում է խուլը և տեսնում է կույրը:
  • Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ — սա է իդեալական կյանքը:
  • Գոյություն ունի ստելու 3 տեսակ. սուտը, լկտի սուտը և վիճակագրությունը:
  • Եթե մարդը ստեղծեր մարդուն, նա կամաչեր իր արած աշխատանքի համար:
  • Չկա ավելի հեշտ բան, քան ծխելը թողնելը: Ես արդեն 30 անգամ թողել եմ:
  • Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա մեր կորստի համար:
  • Խոսքերը ծուխ են, հաջողությունը’ պատահականություն: Միակը, որ վստահելի է երկրի վրա’ անորոշությունն է:
  • Եթե ցանկությունը սպանելը և հնարավորությունը սպանելը միշտ համընկնեին, մեզ բոլորիս կախաղաններ էին սպասվելու:
  • Սուգը կարելի է տանել միայնության մեջ, բայց որպեսզի լիարժեք ընկալես ուրախությունը, պետք է կիսես այն այլ մարդու հետ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով