Պաբլո Պիկասո

Պաբլո Պիկասո. հետաքրքիր փաստեր նկարչի մասին

Պաբլո Պիկասո ` ծագումով իսպանացի,  գրաֆիկական նկարիչ,  քանդակագործ և դիզայներ:

Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես Կուբիստական շարժման հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։

Նա ասում էր,  որ աշխարհը պատկերում է,  ինչպես պատկերացնում է,  այլ ոչ թե ինչպես տեսնում է: Այն ավելի արժեքավոր է,  հենց դա է ամենաբարձր արվեստը:

Նրա աշխատանքները ճանաչվել են ամենաշատ պահանջարկ ունեցողները և դարձել են ամենաթանկն աշխարհում:

Հետաքրքիր փաստեր Պաբլո Պիկասոյի մասին

  • Պիկասոյի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել անձրևանոցների խանութի հետևի սենյակում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։
  • Պաբլո Պիկասոյի արտասանած առաջին բառը եղել է «պիզ»,  ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է մատիտ։
  • Ժամանակին Պիկասոն հարցաքննվել է ոստիկանության կողմից ՝ լեգենդար «Մոնա Լիզա» կտավի գողության գործով։ Երբ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը 1911թ. անհետացել է Փարիզի Լուվրից։
  • Պիկասոն, ի տարբերություն մնացած բոլոր նկարիչների, առաջին տեղն է գրավում՝ գողացված կտավների թվով։ Նրա ստեղծագործություններից 550-ը գտնվում են գողացված կտավների ցուցակում։
  • Քչերին է հայտնի, որ Պիկասոն նաև գրող է եղել։ Նրա գրչին է պատկանում մոտ 300 պոեմ և 2 պիես։
  • Երբ Պիկասոն լույս աշխարհ է եկել, մանկաբարձուհին մտածել է, թե նա մահացած է։ Սակայն Պիկասոյի կյանքը փրկել է նրա քեռին, ով այդ պահին սիգարի ծուխը փչել է նորածնի դեմքին և նա անմիջապես արձագանքել է։
  • Նա ունեցել է շատ սիրուհիներ, սակայն 79 տարեկանում ամուսնացել է իր 2-րդ կնոջ՝ 27-ամյա Ժակլին Ռոքի հետ։
  • Պ. Պիկասոն 4 երեխա է ունեցել 3 տարբեր կանանցից։
  • Պիկասոյի կյանքի սերերից 2-ը՝ Մարիա Թերեզա Վալտերն ու Ժակլին Ռոքը, ինքնասպան են եղել։  Վալտերը կախվել է Պիկասոյի մահից 4 տարի անց,  իսկ Ռոքն ինքնասպան է եղել 1986թ.՝ ամուսնու մահից 13 տարի անց։
  • Երիտասարդ տարիներին Պիկասոն Փարիզում այրել է իր կտավներից մի քանիսը՝ տաքանալու համար։
  • Պիկասոյի բազմաթիվ մուսաներից մեկը եղել է Լամփ մականունով տակսա ցեղատեսակի շունը: Շունը պատկանել է լուսանկարիչ Դևիդ Դուգլաս Դունկանին։ Լամփը սատկել է Պիկասոյի մահից 1 շաբաթ առաջ։
  • Պիկասոյի «Մերկ, կանաչ տերևներ և կիսանդրի» կտավը, որում պատկերված է Մարիա Թերեզա Վալտերը, աճուրդում վաճառվել է 106.5 մլն դոլարով: Այն ճանաչվել է աշխարհում աճուրդով վաճառված ամենաթանկ կտավը:
  •  1967թ.-ին Պիկասոն   առանց որևէ դրամական վճարի ԱՄՆ-ի Չիկագո քաղաքին մեծ քանդակ է նվիրել։
  • Նրա վերջին խոսքերը եղել են «Խմեք իմ, իմ առողջության կենացը, դուք գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»։ Նկարիչը մահացել է իր կնոջ՝ Ժակլինի հետ ընթրիքի հրավիրած հյուրերին զվարճացնելու պահին։
  • Պիկասոյի դին թաղված է Ֆրանսիայի հարավում 1958թ. ձեռք բերած շատոյի (դղյակի) տարածքում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով