Ալբերտ Էյնշտեյն

Հետաքրքիր պատմություններ Ալբերտ Էյնշտեյնի կյանքից

Ալբերտ Էյնշտեյն` գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվում է մարդկության պատմության այն 100 մարդկանցից մեկն, ով փոխել է պատմության ընթացքը:

Ծնվել է 1879թ. մարտի 14-ին, Գերմանիայի Ուլմ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում: 1895 թ. Էյնշտեյնը տապալեց ընդունելության քննությունները, և նրան չհաջողվեց ընդունվել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարան: Միայն 1896 թ.-ին կրկին դիմելով և հանձնելով քննությունները, նա կարողացավ դառնալ այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող:

Գիտության մեջ նրա ամենամեծ նվաճումներից մեկը համարվում է հարաբերականության տեսությունը, որը փոխեց ժամանակի և տարածության մասին մինչ այդ ունեցած պատկերացումները:

Հետաքրքիր փաստեր Էյնշտեյնի կյանքից

  1. Մանկության տարիներին այս հանճարեղ գիտնականը բոլորովին էլ վունդերկինդ չէր: Շատերը նույնիսկ կարծում էին, թե նա թերհաս է, իսկ նրա գլխի անսովոր մեծ չափսը, ամենից շատ անհանգստացնում էր նրա մայրիկին:
  2. Մոր համառ ջանքերի և հետևողականության շնորհիվ, Էյնշտեյնը 6 տարեկանում սովորեց ջութակ նվագել: Սերը երաժշտության հանդեպ նա պահպանեց ամբողջ կյանքում։
  3. Դպրոցում Էյնշտեյնը լուռ, ծույլ և ինքնամփոփ երեխա էր: Նրա մասին ուսուցիչները սովորաբար ասում էին. «Նա դառնալու է պատուհաս և հոգս ծնողների համար»:
  4. Չստանալով դպրոցի ավարտական վկայականը, Էյնշտեյնը վստահեցնում էր բոլորին, որ կարող է ընդունվել համալսարան, սակայն տապալեց քննությունները:
  5. Հիտլերի իշխանության ժամանակաշրջանում, այնքան մեծ էր գիտնականների և Հիտլերի հակակրանքը Էյնշտեյնի հանդեպ, որ սկսեցին հետապնդել վերջինիս և այրեցին նրա բոլոր փաստաթղթերն ու իրերը:
  6. 1950 թ. ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց, որ ամերկացիներն ունեն երկու կուռք` Ալբերտ Էյնշտեյն և Մերլին Մոնրո:
  7. Գիտնական Մարի Կյուրին, Էյնշտեյնի ժամանակաշրջանում ապրող միակ կինն էր, ով հասկացավ հարաբերականության տեսությունն ու հավատաց դրա հանճարեղությանը։
  8. Էյնշտեյնի ամենասիրելի հեղինակը` Էմանուել Կանտն էր, ամենասիրելի երաժիշտը` Շուբերտը:
  9. Էյնշտեյնը հայտնի է նաև որպես ամենակնամոլ գիտնական: Նրա սիրուհիներին ուղղված` 994 նամակ է հայտնաբերվել, այն դեպքում, երբ նա պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ և ունեցել 5 երեխա:
  10. Էյնշտեյնի աթեիստ լինելուն հավատում էին քչերը, թեև նա հաճախ երդվում էր իր հավատացյալ չլինելու մասին: Միևնույն ժամանակ սակայն, նա պնդում էր. «Ես չեմ հավատում Աստծուն, բայց հստակ գիտեմ, որ երկիր մոլորակի ստեղծումը նրա ձեռքի գործն է, և դա պատահական չէ»:

Հետաքրքիր դեպքեր Էյնշտեյնի կյանքից

  • Էյնշտեյնի կնոջը հարցրեցին, թե ինչ է նա մտածում ամուսնու մասին:
    -Իմ ամուսինը հանճար է, — պատասխանեց նա, — նա կարողանում է ստեղծել ամեն ինչ… փողից բացի:
  • Մի անգամ Էյնշտեյնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս էր երիտասարդ և անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էյնշտեյնին՝ նա ինքն իրենից գոհ դեմքով խփեց նրա ուսին և հարցրեց.
    -Ինչպե՞ս են գործերը, կոլլեգա:
    -Կոլլեգա՞,- զարմացած վերահարցրեց Էյնշտեյնը,- ի՞նչ է, դուք էլ եք հիվանդ ռևմատիզմով:
  • Էյնշտեյնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.
    -Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:
    Սրան Էյնշտեյնի կինը պատասխանեց.
    -Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր և լուցկու տուփ:
  • Մի անգամ Էյնշտեյնն ու կոմպոզիտոր Հանս Էյսլերը հայտնվեցին մի ընկերական շրջապատում: Տանտերերը գիտեին, որ գիտնականը լավ ջութակ է նվագում և խնդրեցին նրան նվագել Էյսլերի հետ: Կոմպոզիտորը համաձայնեց, Էյնշտեյնն էլ լարեց իր ջութակը, սակայն դրանից ոչինչ չստացվեց: Քանի անգամ էլ Էյսլերը սկսեց նախաբանը նվագել, Էյնշտեյնը չկարողացավ տակտի մեջ ընկնել: Էյսլերը վեր կացավ դաշնամուրի առջևից և ասաց.
    -Ես չեմ հասկանում՝ ինչու է ողջ աշխարհը հանճար համարում մի մարդու, ով չի կարողանում հաշվել մինչև երեքը:

Հետաքրքիր մտքեր Ա․ Էյնշտեյնից

  1. Մարդն, ով երբեք չի սխալվել, երբեք ոչինչ չի արել: Շատերը վախենում են քայլել, քանի որ վախենում են սխալվելուց, սակայն տարիներ հետո են գիտակցում, որ հենց դա էր նրանց ամենամեծ սխալը:
  2. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Երևակայությամբ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանաք, և եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք այն իրականություն դարձնելու հնար:
  3. Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել և վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է:
  4. Որպեսզի դառնաս հոտի անթերի անդամ, առաջին հերթին, պետք է դառնաս ոչխար:
  5. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալը: Հետաքրքրասիրությունը մարդուն պատահական չէ տրված:
  6. Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա։
  7. Այս կյանքում երկու անսահման բան կա ՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը. Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ։
  8. Հիմարությունն այն է, երբ մենք կրկնում ենք նույն սխալները՝ ամեն անգամ սպասելով նոր արդյունքի։
  9. Պահե՛ք Ձեր ձեռքը տաք վառարանի վրա մեկ րոպե և րոպեն Ձեզ ժամ կթվա, մեկ ժամ նստեք որևէ գեղեցիկ աղջկա ընկերակցությամբ և ժամը Ձեզ րոպե կթվա… Հենց սա է կոչվում հարաբերականություն։
  10. Ես չափազանց կրոնապաշտ անհավատ եմ. սա կրոնի մի նոր տեսակ է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով