Անի քաղաք

Հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի

Անի

Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:

Անին ավերված միջնադարյան հայկական քաղաք է, որը տեղակայված է Կարս թուրքական մարզում՝ Հայաստանի հետ փակ սահմանին մոտ: 961թ.-ից 1045 թվականներին այն եղել է Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաքը: Այն զբաղեցնում էր ներկայիս Հայաստանի և արևելյան Թուրքիայի մեծ մասը: Հազար ու մի եկեղեցիների քաղաքը՝ Անին, կանգնած էր բազմաթիվ առևտրային ճանապարհների կենտրոնում։ Իր կրոնական կառույցները, պալատները և ամրոցները աշխարհում տեխնիկապես և գեղեցկությամբ լավագույնն էին: Իր զարգացման գագաթնակետին Անիում բնակչության թիվը 100․000 էր:
Իր շքեղությամբ և հոյակապությամբ հայտնի Անին թալանվեց մոնղոլների կողմից 1236 թ.-ին և կործանվեց 1319թ.-ի երկրաշարժից։ Այս ամենից հետո այն վերածվեց գյուղի, ժամանակի ընթացքում լքվեց և վերջնականապես մոռացվեց մինչ 17-երորդ դարը: Անին լայնորեն հայտնի է որպես հայերի մշակութային, կրոնական և ազգային ժառանգության խորհրդանիշ:
Գյումրին որպես քաղաք նմանությամբ համեմատվում է Անիի հետ, միգուցե աշխարհագրական դիրքի շնորհիվ: Գյումրիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է Անիի Մայր Տաճարի կրկնօրինակմամբ:
Անիի Մայր տաճարի կառուցումը ավարտին է հասել 1001թ.-ին Տրդատ Ճարտարապետի կողմից։ Այն տեղակայված է Թուրքիայի ամենաարևելյան հատվածում՝ Հայաստանի ներկայիս սահմանին մոտ: Այն գմբեթով խաչաձև եկեղեցու օրինակ է եռանկյուն ճարտարապետական կառուցվածքով։ Սակայն երկու գմբեթն էլ և դրանք պահող սյուները այժմ չկան, կործանվել են 1319թ.-ի երկրաշարժից: Հետագայում 1988թ.-ի երկրաշարժն էլ կործանեց հյուսիս-արևմտյան անկյունը, և թուլացրել ամբողջ արևմտյան մասը:
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը սկսվել է 1858թ.-ին և ղեկավարվել ճարտարապետ Թադևոս Անտիկյանի կողմից, ով հայտնի էր որպես վարպետաց վարպետ և ուստաբաշի: Մարդիկ պատմում են, որ Թադևոսը ամեն օր կառքով գնացել է Անի՝ տաճարը տեսնելու, և երեկոյան վերադարձել՝ այստեղ կառուցելու համար: Կառուցումը տևել է 8 տարի, սակայն Սուրբ Ամենափրկիչն ավելի մեծ է, քանի Անիի Մայր տաճարը:
Այս քաղաքները նաև ունեն նույն դրոշը: Անիի դրոշը, ավելի ճիշտ Բագրատունյաց թագավորության պատմական դրոշը հովազ է եղել կարմիր և սպիտակ խաչը պատկերված իր վերևում: Նույն հովազն էլ խաչով հստակ տեսանելի է Գյումրիի դրոշի վրա:

 Ani - old armenian city

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով