Հոգեկան շեղումներ ունեցած գրողներ

Հոգեկան շեղումներ ունեցած գրողներ

Հոգեկան շեղումներ ունեցած գրողներ, ովքեր աշխարհին տվել են մեծ գաղափարներ:

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900 թթ.), գերմանացի փիլիսոփա:

Ախտորոշումը. միջուկային (խճանկարային) շիզոֆրենիա:

Նշանները.

Գերազանցության բարդույթ, գիտակցության մթագնում, ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեյի բժշկական օրագրում մասնավորապես նշված էր, որ նա իր կոշիկների միջից խմում էր սեփական մեզը, ոչ հոդաբաշխ ճիչեր էր արձակում, հսկիչին Բիսմարկի հետ էր շփոթում, փորձում էր պատնեշել իր հիվանդասենյակի դուռը ապակու կոտրված կտորներով, քնում էր մահճակալի կողքին` գետնին, այծի նման թռչկոտում էր, ծամածռություններ էր անում և ձախ ուսը դուրս էր ցցում:

Հիվանդության պատմությունը.

Նիցշեն մի քանի անգամ ուղեղի կաթված է տարել: Կյանքի վերջին 20 տարիներին տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հենց այդ ժամանակ են գրվել նրա ամենանշանակալից գրքերը («Այսպես խոսեց Զրադաշտը»):

11 տարի անցկացրել է հոգեբուժարաններում, իսկ տանը նրան մայրն էր հոգ տանում: Նիցշեի վիճակը գնալով ծանրանում էր, և կյանքի վերջում նա կարողանում էր միայն մի քանի պարզ բառակապակցություններ կազմել:

Աշխարհին տված գաղափարները.

Գերմարդու գաղափարը, նոր բարոյականության գաղափարը — «Առողջ բարոյականությունը պետք է փառաբանի և ամրապնդի մարդու` իշխանության նկատմամբ բնական ձգտումը»։

Ֆաշիզմի գաղափարախոսությունը — «Հիվանդները և թույլերը պետք է մեռնեն, ուժեղները` հաղթեն»:


Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (1899-1961 թթ.), ամերիկացի գրող:

Ախտորոշումը. սուր դեպրեսիա, մտավոր խանգարում:

Նշանները.

Ինքնասպանության հակումներ, հետապնդման մոլուցք, նյարդային պոռթկումներ:

Հիվանդության պատմությունը.

1960 թ.-ին Հեմինգուեյը Կուբայից վերադառնում է ԱՄՆ: Նրան տանջում էին հաճախակի դեպրեսիաները, վախի և անվստահության զգացումը: Նա չէր կարողանում գրել, այդ իսկ պատճառով կամավոր համաձայնում է բուժում ստանալ հոգեբուժարանում: Հեմինգուեյն էլեկտրահարման 20 սեանս է անցնում: Դուրս գրվելուց հետո տեսնում է, որ նախկինի նման, կրկին չի կարողանում գրել և ինքնասպանության առաջին փորձն է կատարում, բայց հարազատները կարողանում են խանգարել նրան: Կնոջ խնդրանքով Հեմինգուեյը բուժման կրկնակի կուրս է անցնում, սակայն մտադրությունները չի փոխում: Հոգեբուժարանից դուրս գրվելուց մի քանի օր անց, երկփող հրացանով կրակում է իր գլխին:

Աշխարհին տված գաղափարները.

Գրականության նոր հնարք` «այսբերգի եղանակը», երբ ժլատ, սեղմված տեքստը ենթադրում է շռայլ, սրտաճմլիկ ենթատեքստ:

«Մաչիզմի» գաղափարը, երբ նրա հերոսը խիստ և քչախոս մարտիկ է, ով հասկանում է, որ կռվելն անիմաստ է, սակայն կռվում է մինչև վերջ: Հեմինգուեյի այդպիսի հերոսներից ամենահայտնին ձկնորս Սանտյագոն է` «Ծերունին և ծովը» վեպից:

Հեմինգուեյը միշտ ասում էր, որ տղամարդը չպետք է մահանա անկողնում, պետք է մեռնի կամ մարտի ժամանակ կամ էլ ճակատին դիպած փամփուշտից:


Ջոնաթան Սվիֆթ (1667-1745 թթ.), իռլանդացի գրող:

Ախտորոշումը. Պիկի հիվանդություն կամ Ալցգեյմերի հիվանդություն:

Նշանները.

Գլխապտույտներ, տարածության կողմնորոշման խանգարում, մարդկանց և իրերը ճանաչելու անկարողություն, մարդկային խոսքի իմաստի անընկալողունակություն:

Հիվանդության պատմությունը.

Նշանների աստիճանաբար խորացում, մինչև ամբողջական թուլամտություն` կյանքի վերջում:

Աշխարհին տված գաղափարները.

Քաղաքական երգիծանքի նոր ձև: Սվիֆթը առավել հայտնի է «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքով, որում սրամտորեն ծաղրուծանակի էր ենթարկում մարկային և հասարակական թերությունները:


Ժան Ժակ Ռուսո (1712-1778 թթ.), ֆրանսիացի գրող և փիլիսոփա:

Ախտորոշումը. պարանոյա:

Նշանները.

Հետապնդման մոլուցք:

Հիվանդության պատմությունը.

Եկեղեցու և կառավարության հետ կոնֆլիկտից հետո (1760-ականներին լույս տեսած «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքի լույս տեսնելուց հետո), Ռուսոյին ի սկզբանե հատուկ կասկածամտությունը վերաճում է ծայրահեղության: Նա սկսում է ամեն ինչում դավադրություն տեսնել իր դեմ: Ռուսոյին թվում է, որ նույնիսկ մոտ ընկերները և բարեկամներն իր դեմ դավադրության մասնակիցներ են կամ ինչ-որ բանում իրեն կասկածում են: Այդ իսկ պատճառով, Ռուսոն սկսում է թափառականի կյանք վարել և ոչ չի մի տեղ երկար չմնալ:

Աշխարհին տված գաղափարները.

Կրթական բարեփոխումներ: Երեխաների դաստիարակության ժամանակակից մեթոդների մեծ մասը կրկնում են Ռուսոյի առաջարկած մեթոդները` «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքում: Ռուսոն առաջարկել է դաստիարակության ռեպրեսիվ և չոր փաստերով ուսուցման մեթոդները փոխարինել քնքշանքով և երեխաներին ամեն ինչ բացատրել կենդանի օրինակներով:

Իրավական ժողովրդավարական պետությունների գաղափարը մեծապես վերցված է Ժան Ժակ Ռուսոյի «Հասարակական պայմանագրի մասին» գրքից:

Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարը նույնպես ոգեշնչված է Ռուսոյի ստեղծագործություններից, սակայն Ռուսոն անձամբ երբեք չի եղել նման ծայրահեղական մեթոդների կողմնակից:


Գի դը Մոպասան (1850-1893 թթ.), ֆրանսիացի գրող:

Ախտորոշումը. գլխուղեղի պրոգրեսիվ պարալիչ:

Նշանները.

Հիպոխոնդրիա, ինքնասպանության հակումներ, կատաղության նոպաներ, զառանցանք, հալյուցինացիաներ:

Հիվանդության պատմությունը.

Գի դը Մոպասանը ողջ կյանքում տառապել է հիպոխոնդրիայով. մշտապես վախեցել է խելագարվելուց: 1844թ.-ից Մոպասանի մոտ սկսվում են հաճախակի նյարդային պոռթկումներ և հալյուցինացիաները: Նյարդային գրգռվածության ծայրահեղ վիճակում Մոպասանը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել (մի անգամ թմբուկավոր ատրճանակով, մյուս անգամ թուղթ կտրելու դանակով), և երկու անգամն էլ` անհաջող: 1891թ.-ին գրողին տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ էլ կիսագիտակից վիճակում ապրում է մինչև կյանքի վերջ:

Աշխարհին տված գաղափարները.

Ֆիզիոլոգիզմը և նատուրալիզմը  գրականության մեջ:


Էդգար Ալան Պո (1809-1849 թթ.), ամերիկացի գրող, բանաստեղծ:

Ախտորոշումը. հոգեկան խանգարում, ավելի կոնկրետ ախտորոշում չի տրվել:

Նշանները.

Վախ մթությունից, հիշողության կորուստներ, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ պահվածք, հալյուցիանացիաներ:

Հիվանդության պատմությունը.

Արդեն 1830-ականներից Էդգար Պոն տառապում էր հաճախակի դեպրեսիաներից: Բացի այդ, նա չարաշահում էր ալկոհոլը, որը վատ էր անդրադառնում նրա հոգեկան վիճակի վրա: Ալկոհոլին շուտով միանում է նաև ափիոնը: Նրա առողջական վիճակը զգալի վատթարացնում է կնոջ ծանր հիվանդությունը: Պոն ամուսնացել էր 13-ամյա զարմուհու` Վիրջինիայի հետ: Ամուսնությունից 7 տարի անց նա հիվանդանում է տուբերկուլյոզով, ևս 5 տարի անց մահանում է: Կնոջ մահից հետո, Պոն մի քանի անգամ սիրահարվել է և երկու անգամ փորձել է ամուսնանալ: Առաջին անգամ հարսնացուն չներկայացավ հարսանիքին` վախենալով Պոյի հոգեկան պոռթկումներցից, իսկ երկրորդ անգամ գրողն ինքը չի ներկայանում: Հարսանիքից մի քանի օր առաջ Էդգար Պոն սկսում է չափազանց շատ խմել և հայտնվում է անմեղսունակ վիճակում: Նրան գտնում են բալտիմորյան մի էժանագին պանդոկում և տեղափոխում են հիվանդանոց: Այնտեղ էլ` 5 օր անց, տառապելով սարսափելի հալյուցինացիաներից, Էդգար Ալան Պոն մահանում է:

Աշխարհին տված գաղափարները.

Պոն հիմնադրել է ժամանակակից գրականության երկու ամենասիրելի ժանրերը` սարսափ պատմությունների ժանրը («Էշերների տան կործանումը», «Անժամանակ թաղում») և դետեկտիվ պատմությունները («Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոժեի գաղտնիքը»):

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով