Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

Ախուրյան համայնքի վիզուալ բյուջե կայքի շնորհանդես

Ախուրյան համայնքի վիզուալ բյուջե

Ախուրյան համայնքի վիզուալ բյուջե ՝ www.akhuryanbudget.am կայքի շնորհանդեսը  տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 12:00-ին:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ծրագրի խնդիրները, ակնկալվող արդյունքները և համայնքի բյուջետային հետազոտության զեկույցը:

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունը 2016թ.-ի սեպտեմբերից սկսած իրականացնում է «Մասնակցային բյուջետավարում՝ «Հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը, որի նպատակն է Ախուրյան համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացնել համայնքի բյուջեի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը համայնքի բյուջետային գործընթացի բոլոր փուլերում:

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր ստեղծել նաև համայնքի բյուջեն վիզուալ կերպով ներկայացնող կայք, որտեղ հստակ ձևով ցույց են տրված, թե ինչ աղբյուրներից են ձևավորվում համայնքի եկամուտները և ինչ ուղղություններով են ծախսվում:

Ծրագիրը իրանականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Համայնքների Ֆինանսիստների Միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։

Հունվարի 27 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: 27.01.2017
Ժամանակը: 12:00 - 15:00
Կատեգորիաներ: ,

Անցկացման վայրը

GTC — Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գայի փ․ 1
Գյումրի, Շիրակ 3105 Armenia

+Գուգլ քարտեզ

Հեռ:

(+374 55) 13 55 58

Այց հանդիպման վայրի վեբ֊կայք