Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

Ամենամյա գեղեցկության փառատոն

Գեղեցկության փառատոն

Ամենամյա գեղեցկության փառատոն, որը կանցկացվի Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնում` փետրվարի 11-ին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեղեցկության տոնի հագեցած ծրագիրը.

12:00 — 18:00
Փառատոնի բացում և MAC, Dior, Chanel, Guerlain, Givenchy, Kenzo, Gucci, Boss, Divage, MaxFactor ապրանքանիշերի գեղեցկության անկյունների աշխատանքների սկիզբ, որտեղ որակավորված դիմահարդարները կիրականացնեն անհատական դիմահարդարում, կծանոթացնեն ոլորտի նորություններին, ինչպես նաև մեր մասնագետները կընտրեն Ձեր դեմքին և մարմնին համապատասխան խնամքի ծրագիր, կիրականացնեն դեմքի և ձեռքերի մերսում:

Ձեզ համար Givenchy и Divage գեղեցկության անկյուններում կաշխատեն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ:

16:00 — 18:00
Գլխավոր բեմի վրա Dior, Guerlain и MAC ապրանքանիշերի թրեյնինգ մենեջերները կանցկացնեն վարպետության դասեր: Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու 2017 թվականի դիմահարդարման նոր տենդենցներին: Բաց մի՛ թողեք այս բացառիկ իրադարձությունը!

18:30 — 20:00
Համերգ և տեսահոլովակի պրեմիերա՝ Արամ MP3 և Իվետա Մուկուչյան:

20:00
Բոլոր նրանք, ովքեր գնումներ են կատարել Դալմայի Ռուժ խանութ-սրահից փետրվարի 4-11 ը ընկած ժամանակահատվածում, կմասնակցնեն ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ:
Այդ օրը կխաղարկվի ավելի քան 30 մրցանակ:

Հատուկ առաջարկ Rouge-ի կողմից: 15% զեղչ բոլորի համար, իսկ եթե դուք նաև Ռուժի քարտապան եք , գործող զեղչը կգումարվի ձեր քարտի զեղչին: Զեղչերը գործում են ամբողջ տեսականու համար:
Rouge-ը կտրամադրի 5% զեղչ պարունակող կուտակային քարտեր բոլոր նրանց, ովքեր այդ օրը գնումներ կկատարեն մեր խանութից:
Վերը նշված ապրանքանիշերից գնումներ կատարելու դեպքում Ձեզ սպասվում են նվերներ և հաճելի անակնկալներ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Rouge խանութ սրահներ:

Սիրով սպասում ենք Ձեզ!

Փետրվարի 11 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: 11.02.2017
Ժամանակը: 12:00 - 22:00
Կատեգորիաներ: , ,

Անցկացման վայրը

Դալմա Գարդեն Մոլ

Ծիծեռնակաբերդի խճուղի 3
Երևան , 0082 Armenia

+Գուգլ քարտեզ

Հեռ:

(+374 60) 46 11 11

Այց հանդիպման վայրի վեբ֊կայք