Արդյունավետ մտածողության ուղիներ սեմինարը տեղի է ունենալու փետրվարի 17-ին, ժամը 19:00-ին՝ Team Time ժամանցի ակումբում:
Մարդուն տրված է մտածելու կարողություն։ Հայտնվելով բարդ իրավիճակներում` մարդ մտածում է տարբեր լուծումների վերաբերյալ։ Փորձում է գտնել ավելի հեշտ կամ բարդ ճանապարհներ։ Իսկ ինչպե՞ս զարգացնել մտածողությունը ընդհանրապես: Ինչպե՞ս մտածել արդյունավետ և ստեղծագործաբար:
Հարցեր, որոնք միշտ չէ, որ մեզ հուզում են, բայց շատ կարևոր են։
Արդյունավետ մտածողության ուղիներ սեմինարի ընթացքում կխոսենք և կպարզենք, թե ինչ նոր ուղիներ, մեթոդներ կան, որոնք կօգնեն մտածել յուրօրինակ ու արդյունավետ թե՛ առօրյա խնդիրների, թե՛ բիզնեսի և թե՛ վաճառքի ոլորտում:
Սեմինարը բաղկաղցած է 2 մասից՝ տեսական և գործնական:
Տեսական մաս՝
- Ի՞նչ է մտածողությունը։
- Մտածողության տեսակները։
- Մտածողության գործառնություները։
Գործնական մաս՝
- Մտածողությունը մեր կյանքում (Կ. Դուեկ, Տ. Չերնիգովսկայա, Մ. Միզերնիչ, Է. դե Բոնո):
- Մտածողության ժամանակակից գործնական տեսակետներ (Ջ. Ալթաչեր, Ա. Զագուրսկի, Դ. Չերնիշով, Է. դե Բոնո)։
- Մտածողության վեց գլխարկներ (Է. դե Բոնո):
- Մտածողությունը վաճառքի ասպարեզում (Ե. Կոտով):
- Ինտելեկտ-քարտեզ (Տ. Բյուզեն):
- Խաղեր, խնդիրներ, վարժություններ։
Սեմինարը կվարեն լեզվաբան, հոգեբան Օ.Սոսոյանը և Հ. Եսայանը:
Հետաքրքրե՞ց: Ուրեմն միացե՛ք մեզ Փետրվարի 17-ին՝ 19:00-ին:
Մուտքավճարը 1000 դրամ՝ ներառյալ թեյ, սուրճ և հյուրասիրություն:
Գրանցման հղում՝
Վերջին մեկնաբանությունները