Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

ԳՐՔԻ ՇՈւՐՋ ԲՐՈւՆՈՅԻ ՀԵՏ

ԳՐՔԻ ՇՈՒՐՋ

ԳՐՔԻ ՇՈՒՐՋ խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքի երկրորդ հանդիպման համար ավելի հարմար օր դժվար թե գտնվեր, քանի որ փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։

Ահա թե ինչու ՀՀ մշակույթի նախարարություն-ը, Գրքամոլ-ը և LOFT-ը ժամը 14։00-ին հրավիրում են բոլորին՝ գրքոտվելու և մասնակցելու հետաքրքիր քննարկման։

Այս անգամ ԳՐՔԻ ՇՈՒՐՋ խորագրով գեղարվեստական գրքերից քննարկման համար ընտրվել է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպը:

Գիրքը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Իրադարձությունները ծավալվում են համակենտրոնացման ճամբարի հրամանատարի որդու՝ Բրունոյի շուրջ, ում հանկարծակի ծանոթությունը հրեա տղայի հետ, բերում է անկանխատեսելի հետևանքների։

Հանդիպումն առավել հետաքրքիր ու մասնագիտական կդարձնեն մեր խոսնակները․

  • Պատմաբան՝  Սուրեն Մանուկյան
  • Կինոգետ՝  Սիրանուշ Գալստյան
  • Հոգեբան՝   Արմինե Մանուկյան
  • Թարգմանիչ՝  Ռուզան Ազիզյան

Քննարկումից հետո ամենաակտիվ 20 մասնակիցները կստանան Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը»։

Թեմատիկ օրվա հետ կապված, գրքեր նվեր կստանան նաև այլ մասնակիցներ։

Իսկ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել LoftGyumri-ի գրքահավաքին, կարող են թողնել գրքերը հենց տեղում։

Մուտքավճար՝ 1000 դրամ

Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/y8P4hkz2gDeVR20v2

*Քննարկվելիք բոլոր գրքերը հրատարակվել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փետրվարի 19 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: 19.02.2017
Ժամանակը: 14:00 - 16:00
Արժեքը: AMD 1000
Կատեգորիաներ:

Անցկացման վայրը

The LOFT

Մոսկովյան 3
Երևան, 0001 Armenia

+Գուգլ քարտեզ

Հեռ:

(+374 43) 40 88 64

Այց հանդիպման վայրի վեբ֊կայք