Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

«մանանա»՝ Գյումրի

Թատրոն 8 թատերախումբը

Թատրոն 8 թատերախումբը «մանանա» ներկայացմամբ հանդես է գալիս Գյումրու հանդիսատեսի համար՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ընտանիքից բաժանված և հարազատ քաղաքից տարհանված, անորոշ ներկայով և լավ ապագա գտնելու ակնկալիքով Հայաստան եկած մեր հայրենակիցների հոգեվիճակի ու առօրյա կյանքի մասին մի պատմություն, որով փորձ է արվում ավելի լավ հասկանալ սիրիահայ հայրենակիցներին՝ դրանով իսկ աջակցելով նրանց ինտեգրման գործընթացին և ստեղծելով երկխոսություն սիրիահայերի և հայաստանաբնակ հասարակության միջև:

Բեմադրիչ`
Կարո Բալյան

Դերերում`
Պերճ Ճելլատյան
Մովսես Սարգիսեան
Մարիանա Եղիազարյան
Ժաննա Հովակիմյան
Մակար Գալստյան

Բեմանկարիչ`
Անահիտ Ղալումյան

Փետրվարի 22-ին ժամը 18:00-ին կսպասենք Ձեզ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Փոքր դահլիճում:

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Ծրագրին աջակցել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և Կանադայի կառավարության տեղական նախաձեռնությունների հիմնադրամը:

Փետրվարի 22 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: 22.02.2017
Ժամանակը: 18:00 - 19:30
Կատեգորիաներ: ,

Անցկացման վայրը

Գյումրու Դրամատիկական Թատրոն

Սայաթ Նովա 4
Գյումրի, Շիրակ 3101 Армения

+Գուգլ քարտեզ