Բեռնում Իրադարձություններ

Սամվել Գևորգյան. Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում

Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից և 22 գլխից: 550 էջանոց գրքի բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Գրքում ներառված բոլոր՝ հայկական ընկերությունների վերաբերյալ օրինակներն իրական են:

Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

Նոյեմբերի 28 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: Նոյեմբերի 28
Ժամանակը: 18:00 - 21:00
Կատեգորիաներ: ,

Անցկացման վայրը

Best Western Congress Hotel

1st Italia Street
Yerevan, 0010 Armenia

+Գուգլ քարտեզ