Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

Սուրբ Զատիկ փառատոն 2017, Գյումրի

Սուրբ Զատիկ փառատոն 2017

Սուրբ Հակոբ Եկեղեցասեր Երիտասարդաց Միություն (Սբ Հակոբ ԵԵՄ)-ն «Սուրբ Զատիկ» տոնին նվիրված իրականացնում Է ամենամյա մշակութային փառատոն, որը միտված է հասարակության լայն շերտերին ներկայացնել «Սուրբ Զատիկ» տոնի մասին տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնել տարատեսակ մշակութային միջոցառումներ:

Այս տարի փառատոնը տեղի կունենա ապրիլի 16-ին Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում:

Փառատոնի մեկնարկը կավետվի 13:00-ից սկսած:

Սուրբ Զատիկ փառատոնի շրջանակներում նախատեսվում է ներքոնշյալը՝

  • բացում
  • տոնի խորհրդանշական հավկիթի տեղադրում
  • մրցութային խաղեր
  • պարային համարներ
  • երգ, երաժշտություն
  • հավկիթների գունազարդման մրցույթ
  • թեմատիկ նկարների մրցույթ-քվեարկություն
  • տոնավաճառ
  • կավճանկարչություն

և բազմաթիվ այլ հետաքրքիր ու տոնական միջոցառումներ:

Այս տարի միջոցառումը կուղեկցվի ամենահայկական Ռադիո Հայ Գյումրի/Radio Hay Gyumri FM 106.6 հաճախականությամբ:

Միջոցառման գլխավոր հովանավոր՝ ARM strong NGO / ԱՐՄ ստրոնգ ՀԿ:

Աջակիցներ՝ ilik.am տիկնիկագործության կենտրոն և Hamov քաղցրավենիքի արտադրամաս:

Սիրով սպասում ենք բոլորին:

Ապրիլի 16 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: 16.04.2017
Ժամանակը: 13:00 - 16:00
Կատեգորիաներ: , , ,

Անցկացման վայրը

Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցի

Պ. Սևակ
Գյումրի, Շիրակ 0619 Armenia

+Գուգլ քարտեզ