Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ:

Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

ՍՔԱՅ Գյումրին և Գյումրու ԻմՓԱՔԹ ակումբները Վորլդ Վիժն Գյումրու տարածքային ծրագրի աջակցությամբ նշելու են Սբ. Սարգիս զորավարի՝ սիրո բարեխոսի տոնը:

Փետրվարի 10-ին Գյումրու Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում ժամը 17:00-ին տեղի կունենա ժամերգություն,
17:30-ին խաղեր և վիճակ,

18:30-ին խոկում՝ Տեր Փավստոս քահանա Սարգսյանի մասնակցությամբ:

Միջոցառման վերջում կլինի հյուրասիրություն և կբաժանվեն ավանդական աղի բլիթներ: Ինչպես նաև մասնակիցներին սպասվում է անակնկալ նվերներ:
Իսկ փետրվարի 11-ին Սբ. Սարգիս եկեղեցում (Ոսկե Բլուր ռեստորանի հարևանությամբ) կմատուցվի Պատարագ նվիրված Սուրբ Սարգիս զորավարի տոնին:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Փետրվարի 10 2017

Մանրամասներ

Ամսաթիվ: 10.02.2017
Ժամանակը: 15:00 - 20:00
Կատեգորիաներ:

Անցկացման վայրը

Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցի

Պ. Սևակ
Գյումրի, Շիրակ 0619 Armenia

+Գուգլ քարտեզ