Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

Ծրագրավորման ժամ Գյումրիում

Ծրագրավորման ժամ Գյումրիում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ընդլայնում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառման աշխարհագրությունը և այս տարի Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի և Սոլոլըրն Ար Էյի հետ համատեղ անցկացնում նաև Գյումրի քաղաքում։

Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ և առհասարակ սովորել ծրագրավորում, հրավիրում ենք մասնակցելու այս նախաձեռնությանը:

Մասնակցության համար՝

  • Ծրագրավորման իմացություն չի պահաջվում։
  • Անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Լինել 7-17 տարեկան։
  • Տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։
Դեկտեմբերի 07 2016

Մանրամասներ

Ամսաթիվ: 07.12.2016
Ժամանակը: 13:00 - 15:00
Կատեգորիաներ:

Անցկացման վայրը

GTC — Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գայի փ․ 1
Գյումրի, Շիրակ 3105 Armenia

+Գուգլ քարտեզ

Հեռ:

(+374 55) 13 55 58

Այց հանդիպման վայրի վեբ֊կայք