Բեռնում Իրադարձություններ
  • Այս իրադարձությունը արդեն անցել է:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԱՐԵՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարևոր դրույթներ

«ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարևոր դրույթներ»

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը հրավիրում է մասնակցելու «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարևոր դրույթներ» թեմայով տեղեկատվական հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան աշխատանքային օրենսգրքի կարևոր դրույթներին, ինչպես նաև խնդրահարույց իրավիճակներում գործատուի հետ շփման արդյունավետ ճանապարհներին:

Թեման ներկայացնելու է մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ, կարիերայի խորհրդատու Մարիամ Համբարձումյանը:

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբեր 17-ին՝ ժամը 14։00-17։00-ին:

Հանդիպումն իրականացվում է անվճար հիմունքներով։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել զանգահարելով 010 54 18 44,   077 54 18 44 հեռախոսահամարներով երեքշաբթի-շաբաթ 10:00-13:00, 14:00-19:00 մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ :

Մասնակցել կարող են միայն առաջին 20 գրանցված մասնակիցները:
Հասցե՝ Նալբանդյան 29:

Դեկտեմբերի 17 2016

Մանրամասներ

Ամսաթիվ: 17.12.2016
Ժամանակը: 14:00 - 17:00
Կատեգորիաներ:

Անցկացման վայրը

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Նալբանդյան 29
Երևան, 0001 Armenia

+Գուգլ քարտեզ

Հեռ:

(+374 10) 54 18 44

Այց հանդիպման վայրի վեբ֊կայք