Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհի հզոր մտքերից

Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

Գարեգին Նժդեհի մտքերից

  • «Միայն ազնիվն է զորավոր»
  • «Մի ժողովուրդ`  մի ընտանիք»
  • «Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում»
  • «Ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է»
  • «Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում»
  • «Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ»
  • «Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի»
  • «Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ»
  • «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»
  • «Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի»
  • «Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար»
  • «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
  • «Բավական չէ իր Ազգի զավակը լինել,պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»
  • «Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար»
  • «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»
  • «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»
  • «Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ»
  • «Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր:
    Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց …»
  • «Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»
  • Ուզո՞ւմ ես հաղթահարել ցավդ… Արձանացրու այն, ապա կանգ առ նրա առջև ու ասա. «Այո, բարեկամ, անծանոթ չենք իրար, քանզի առաջ ես ճանաչում էի ուրիշներին, քեզնից ավելի մեծերին»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով