Գյումրու դրամատիկական թատրոն

Գյումրու դրամատիկական թատրոն

Ժամանակակից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում: Վարդան Աճեմյանը հայ հայտնի թատերական ռեժիսոր և դերասան է:  Իր մեծ բակով, Գյումրու գրողների արձաններով, այն համալրում է թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները տարածքը դարձնում են ավելի գրավիչ և հաճելի՝ հատկապես արևոտ եղանակին: Ամբողջ տարվա ընթացքում տարբեր ներկայացումներ են այստեղ բեմականցվում: Յուրաքանչյուր թատերական սեզոնին կան նոր ներկայացումներ: Կառույցը խորհրդայի ճարտարապետության օրինակ է , որը կառուցվել է 1973-74թթ.:

Գյումրին ունի թատերական հարուստ պատմություն:

Առաջին ներկայացումը այստեղ բեմադրվել է դեռևս 1865թ.-ին՝ ռուսական բանակի սպա Ա. Մելիք-Հայկազյանցի կողմից: 1873թ. ստեղծվել է երկրորդ թատերախումը, իսկ 1912թ.-ին առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: Ալեքսանդրապոլի թատերական կյանքի նոր շրջափուլը ձևավորվում է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: 1921թ.-ին ստեղծվում է Հայ դերասանական խումբը, 1924-ին՝ օպերա-օպերետային, 1928-ին՝ երկրորդ պետական, 1935-ին ՝ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնները:

Թատերական հարուստ ավանդույթները մինչև այսօր դեռևս շարունակվում են Գյումրիում:

Մեկնաբանություններ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով