Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Գյումրեցի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցի 101 հասցեում: Այս շենք կարելի է հասնել նաև Գորկի փողոցից, քանի որ այն Գորկի և Շահումյան փողոցների խաչմերուկում է: Հիանալի վայր է գրողի կենսագրությանը մոտիկից ծանոթանալու համար:

Նարինե Խաչատուրյանի մեկնաբանությունները և բացատրությունները կբավարարեն բոլորի հետաքրքրությունները: Նա թանգարանում աշխատում է որպես մեկնաբան և բանաստեղծի քրոջ թոռնուհին է:
Թանգարանը հիմնադրվել է 1975թ, վերակառուցվել 2002թ: Այստեղ կարելի է կանգ առնել և հանգամանորեն ծանոթանալ մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը:

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի), 1915թ. ապրիլ 27-ին և հանդիսանում է հայ մեծանուն բանաստեղծ։

Պատահականություն է, թե ոչ, բայց երբ Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ Արևմտյան Հայաստանում զանգվածային կոտորում էին հայ մտավորականությանը, Արևելյան Հայաստանում ծնվում է մի նոր զարմանահրաշ «խելառ» մանուկ, որը հետո պետք է դառնա Մեծ բանաստեղծ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մանկան ծնվելուց հետո ծնողները նրան մկրտում են Գյումրվա “Յոթ Վերք” եկեղեցում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում:
Հովհաննես Շիրազը մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ։
Թանգարանում կարող ենք տեղեկանալ Շիրազ բառի ծագումնաբանությունը. Շիրազը Իրանյան հայտնի վայր է, որը հայտնի է իր վարդերով և բանաստեղծներով:
Այստեղ` թանգարանի 6 սենյակներից առաջինում, կարող ենք գտնել շատ հետաքրքիր տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին: Երկրորդ սենյակը կահավորաված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք: Մնացած 4 սենյակներում կարող ենք գտնել հեղինակի ստեղծագործական աշխատանքները, որոշ նկարներ և այլն: Այստեղ կարող ենք տեսնել մի նկար, որում պատկերված է գրականության բնագավառում նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սթեյնբեքը, ով շնորհակալություն է հայտնում Շիրազին` Երևանում հյուրընկալ վերաբերմունքի համար:
Ներկայումս թանգարանը վերանորոգվել է, բարելավել ու իր հյուրընկալ դռներն է բացել բոլորի համար:
Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 10։00-17։00, բացառությամբ երկուշաբրի օրվանից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով