Հին Եգիպտոսի մասին հետաքրքիր փաստեր

Հին Եգիպտոսի մասին հետաքրքիր փաստեր

Հին Եգիպտոսի մասին կան շատ հետաքրքիր պատմություններ։  Եգիպտոսի պատմությունը հետաքրքիր է ու հարուստ, իսկ այդ երկրի հայտնի վայրերը փառաբանված են ամբողջ աշխարհում: Բուրգեր, փարավոններ, Նեղոս գետ…

Հին Եգիպտոսի մասին հետաքրքիր փաստեր

  1. Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Բնակչության միայն ամենացածր խավերն ունեին երկար մազեր։ Նրանք երբեմն էլ հյուսում էին իրենց ծամերը: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր։ 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:
  2. Կոսմետիկ միջոցները Հին Եգիպտոսում օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ սեռը, այլև ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սև: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արևի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:
  3. Հին Եգիպտոսի փարավոնները երբեք և ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:
  4. Բուրգերը կառուցել են ոչ թե ստրուկները, այլ բանվորներ, որոնք դրա դիմաց վարձատրվել են։ Այս մոլորությունը տարածվել է հույն պատմաբան Հերոդոտոսի շնորհիվ։
    Իրենց աշխատանքի համար բանվորները ստացել են ոչ թե փող, այլ գարեջուր՝ օրական 3.8լ։
  5. Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել:
  6. Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլև կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:
  7. Երեխաները հին Եգիպտոսում մինչև դեռահասության հասնելը որևէ հագուստ չէին կրում: Կլիման այնքան տաք էր, որ հագուստը բացարձակապես անհրաժեշտություն չէր: Կանայք, որպես կանոն, հագնում էին շրջազգեստներ, իսկ տղամարդիկ` միայն կիսաշրջազգեստներ:
  8. Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հուղարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները։ Այդ ամենից հետո դրանք տեղադրում էին առանձին՝ հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:
  9. Յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:
  10. Մինչ օրս անհայտ է, թե ով է կոտրել Սֆինքսի քիթը: Սֆինքսի պատկերը` թվագրված 1737 թվականին, ներկայացվում է արդեն առանց քթի: Միայն 60 տարի անց է Նապոլեոնն իջել Եգիպտոս: Նրա զինվորները Սֆինքսի վրա էին մարզվում թնդանոթների հրաձգությամբ:
    Ներկայում միայն մեկ անձի անուն է հայտնի, ով վնաս է հասցրել Սֆինքսին: Դա Սաիմ-ալ-Դահրն է: Այս բարբարոսին մահվան են դատապարտել և կախել 1378 թվականին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով