Խաչքարերի պուրակ Գյումրիում

Խաչքարերի Պուրակ

Վարդանանց հրապարակից փողոցն անցնելիս դուք կհայտնվեք խաչքարերի պուրակում: Պուրակը կառուցվել է 2010թ.-ին Ամենափրկիչ եկեղեցու կողքին: Խաչքարերը փորագրված սալեր են , որի հիմնական տարրը խաչն է: Հաճախ պարունակում են լրացուցիչ մոտիվներ՝ ինչպիսիք են, երկրաչափական զարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական ու կենդանական պատկերներ: Խաչքարերը բնորոշ են միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստին:

2010 թ.-ից խաչքարերը, դրանց սիմվոլիկան ու վարպետությունը մակագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն:
Գյումրի խաչքարեր փորագրված և տեղադրված են այստեղ ի հիշատակ այն հարյուրավոր հայկական խաչքարերի, որոնք ավիրվել են Ջուղայում ադրբեջանցիների կողմից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով