Լա Սկալա

Լա Սկալա օպերային թատրոն

Լա Սկալա։ Հայտնի օպերային թատրոն է Միլանում,  համաշխարհային օպերային կենտրոններից։ Շենքը կառուցել է 1776 — 1778 թվականներին ճարտարապետ Ջուզեպպե Պիերմարինին «Սանտա Մարիա դելլա Սկալա» եկեղեցու տեղում։ Այստեղից էլ՝ անունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943  թվականի օգոստոսի 16–ին, շենքը լիովին ավերվել է։ Վերականգնել է ճարտարագետ Լ. Սեկկին։ Շենքը վերաբացվել է 1946 թվականին։